Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տեղեկատվության՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին միջին աշխատավարձի չափը կազմել է 100. 974 դրամ, իսկ աճը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 105.5 տոկոս։
Ամենաբարձր միջին աշխատավարձերը գրանցվել են ֆինանսական ոլորտում՝ 260.4 հազար դրամ, ինչը 2.6 անգամ գերազանցում է միջին ցուցանիշը։ Նրան հետեւում են լեռնարդյունաբերությունը, որի ցուցանիշները, համապատասխանաբար՝ 182.4 հազար դրամ եւ 1.8 անգամ են։
Աշխատավարձերի առումով ցածր ցուցանիշներ են գրանցվել ձկնաբուծության ոլորտում՝ 55.8 հազար դրամ, հյուրանոցառեստորանային ոլորտում՝ 77.9 հազար դրամ, սոցիալական ծառայությունների ոլորտում՝ 77.1 հազար դրամ։
Աննախանձելի իրավիճակում են ուսուցիչները. նրանց միջին ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 75.5 հազար դրամ։ Դրա փոխարեն 1.6 անգամ շատ են վաստակում չինովնիկները։



























