ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Նիկոդեմոսին:

Նախարարը դեսպանին մանրամասն ներկայացրել է գերատեսչության ենթակայության տակ գտնվող ոլորտներին եւ իրականացվող ծրագրերին: Գ.Սարգսյանը մասավորապես անդրադարձել է «Հյուսիս-հարավ» երկաթուղու եւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրերին: Նախարարը նշել է նաեւ, որ երկու երկրների միջեւ ակտիվ համագործակցությունը կնպաստի ոլորտում իրականացվող ծրագրերի համատեղ իրականացմանը:

Դեսպան Մարսելա Նիկոդեմոսինի խոսքով, թեեւ երկու երկրների միջեւ համագործակցությունը դրական ընթացք ունի, այդուհանդերձ անելիքներ շատ կան: Դեսպանը նշել է, որ Բրազիլիան ճանապարհների կառուցման գործում մեծ փորձ ունի եւ չի բացառել «Հյուսիս-հարավ» ավտոմայուրուղու կառուցման համար ներդրումներ կկատարեն նաեւ բրազիլական կազմակերպությունները:

Հիշեցնենք, որ կառուցվելիք "Հյուսիս-հարավ " փոխադրամիջանցքը նախատեսում է մեծ ավտոմայրուղու եւ երկաթուղու կառուցում, որն իրար կկապի Հայաստանը, Իրանը եւ Վրաստանը, իսկ Վրաստանից էլ հնարավոր կլինի փոխադրումներ կատարել դեպի եվրոպական երկրներ: