Աղետի գոտում 2009-2010թթ. բնակարանային շինարարության շրջանակներում Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցված 1056 բնակարանների եւ դրանց բաշխման նախորդ ամիսներին  կայացած վիճակահանությունների արդյունքներով գյումրեցի անօթեւաններին հավաստագրեր կտրամադրվեն հունիսի 1-ին, ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի դահլիճում (Վարպետաց 176, Յոթվերք եկեղեցու հարեւանությամբ):

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից, բնակարանների բաշխման ապրիլի 16-ին կայացած 3-րդ վիճակահանության մասնակիցները հրավիրվում են ժամը 11-ին, մայիսի 14-ին կայացած 4-րդ վիճակահանության մասնակիցները` ժամը 13-ին, մայիսի 26-ին կայացած 5-րդ վիճակահանության մասնակիցները` ժամը 15-ին:

Հավաստագրեր ստանալու համար պետք է ներկայանալ անձնագրերով: