Իշխանությունն այդպես էլ ոչ մի անգամ չբացատրեց, թե որտեղ են ծախսվել Ռուսաստանից ստացված վարկային միջոցները, հունիսի 11-ին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ առաջին հերթին այդ փողերը (500 միլիոն դոլար կամ 189 միլիարդ դրամ) ծախսվել են շինարարական հատվածին աջակցելու վրա: Միայն մեկ բաղադրիչ չէր կատարվել՝ 5 միլիարդ դրամ ներդրումը Որոտանի ՀԷԿ-ի վերանորոգման համար: «Եթե չէիք պատրաստվում վերանորոգել այն եւ ցանկանում էիք մասնավորեցնել, ինչո՞ւ այդքան ծախսատար հոդված հատկացրիք, իսկ այնուհետեւ ինքներդ էլ չեղյալ հայտարարեցիք այն: Եվ ինչո՞ւ մի կողմ դրեցիք այդ փողերը, այլ չդրեցիք շրջանառության մեջ: Ծախսեիք այլ բանի վրա, դրանից տնտեսությունը միայն կշահեր: Ըստ փորձագետների՝ պետական ծախսերի 40 միլիարդ դրամը ՀՆԱ ավելորդ 1% աճ է: Սակայն Կառավարությունը դա չի անում», - ասել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը վարկ էր տրամադրել 2009 թ. մայիսին: 2013 թ. հոկտեմբերին այն շտապ մարվել էր՝ եվրաբոնդեր թողարկելու միջոցով:




























