Ռուսաստանն Ուկրաինային գազի գինը 100 դոլարով նվազեցնելու առաջարկ է արել, սակայն Ուկրաինայի կառավարությունը դրան համաձայն չէ, կառավարության նիստում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխանցում է ՈՒՆՆ-ն:
«Միանգամից ցանկանում եմ ասել, որ ռուսական այդ թակարդներին քաջատեղյակ ենք: Զեղչերը սահմանվում են ՌԴ կառավարության որոշմամբ եւ վերացվում ՌԴ կառավարության որոշմամբ: Հետեւաբար մեր առաջարկը նույնն է մնում՝ պայմանագրում փոփոխություններ կատարելը», - ընդգծել է վարչապետը:
Հիշեցնենք, ապրիլի 1-ից Ուկրաինայի համար ռուսական գազի արժեքը 268,5 դոլարից ավելացել էր մինչեւ 485 դոլար՝ հազար խմ-ի դիմաց:
Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինան պնդում էր, որպեսզի ռուսական գազի արժեքը 268,5 դոլար մնա:




























