ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային գազի զեղչի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն առավել քան գործընկերային է, սակայն եթե այն մերժվի, Մոսկվան Կիեւի հետ այլ հարաբերությունների կանցնի:

«Կարծում ենք, որ մեր առաջարկները գործընկերայինից ավելին են՝ ուղղված Ուկրաինայի տնտեսությանն աջակցմանը, նրա համար բավական  դժվար ժամանակաշրջանում օգնությանը: Սակայն եթե մեր առաջարկները մերժվեն, նշանակում է, մենք միանգամայն այլ փուլ կթեւակոխենք, դա մեր ընտրությունը չէ: Մենք դա չենք ուզում», - չորեքշաբթի հայտարարել է Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպմանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Եթե այդպես լինի, կապրենք այլ հարթությունում: Դմիտրի Անատոլեւիչ (Մեդվեդեւ), կխնդրեի Ձեզ սա հաշվի առնել, եւ ինչպես պայմանավորվել ենք, կառուցել հետագա աշխատանքը», - ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվան Կիեւին 100 դոլարի զեղչ էր առաջարկել, սակայն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մերժել էր այդ առաջարկը: «Մենք նույն դիրքորոշումն ունենք, ինչ  նախկինում. Վերաշարադրում ենք պայմանագիրը եւ հաստատում գազի շուկայական սակագինը: Երկու անգամ նույն գետը չենք մտնի», - հայտարարել էր Յացենյուկը: