Հունիսի 18-ին Հայաստանի Ազգային Ժողովում կգումարվի արտահերթ նիստ: Այդ մասին, այսօր՝ հունիսի 12-ին, կառավարությունում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար, պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կքննարկվեն երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար կարեւոր մի քանի օրինագծեր, այդ թվում՝ փոքր բիզնեսի համար հարկային դրույքների նվազեցման եւ նրանց աշխատանքային պայմանների հեշտացման մասին օրինագիծը:

Նշենք, որ արտահերթ նիստը գարնանային նստաշրջանում թվով երկրորդն է: Առաջինը, որը սկսվել էր մայիսի վերջին, չի սպառել  փետրվարից հավաքված ամբողջ օրակարգը: Սա շատ առումով պայմանավորված է նրանով, որ պատգամավորների ելույթների մեծ մասը քաղաքական բնույթ էին կրում եւ չէին շոշափում օրինագծերի անմիջական բովանդակությունը (դա պատահեց նաեւ «Կուտակային կենսաթոշակների» օրենքի ուղղումների ժամանակ):