Թուրքական բանկերի եկամուտը 2009 թվականի առաջին կեսում կազմել է 32.6 %: Այս մասին հաղորդում է թուրքական «CNNturk» կայքէջը։
Թուրքիայի բանկային գործի կարգավորման եւ ուսումնասիրման խորհուրդը հրապարակել է թուրքական բանկային գործի վերաբերյալ մի աշխատություն։ Ըստ այդ աշխատությունում տեղ գտած տվյալների, Թուրքիայում 2009 թվականի առաջին վեց ամսում բանկերի ընդհանուր եկամուտը կազմել է 32.6 տոկոս, հասնելով 11 միլիարդ լիրայի։
2009 թվականի դրությամբ բանկային համակարգում ֆինանսական ընդհանուր ակտիվները մինչ տարեվերջ կավելանան 4.9 տոկոսով կազմելով 768 միլիարդ թուրքական լիրա (550 միլիարդ ԱՄՆ դոլար)։
Անհատական վարկավորումը վերջին երեք ամսում ավելացել է 5 միլիարդ լիրայով։ (3.5 միլիարդ ԱՄՆ դոլար)։



















