Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 18-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ ս/թ հունիսի 17-ին, ժամը 18.20-ի սահմաններում ուժեղ քամուց ծառը թեքվել եւ ընկել է ընկերության պահեստային շինության վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարների եւ տեղի ուժերով բարդու ծառը (մոտ 20 մ.) մասնատվել եւ հեռացվել է տանիքի վրայից: