Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 18-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Ելփին-Արարատ ավտոճանապարհին` Չիվա գյուղի մոտակայքում, այրվում է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 18.10-ին, մարվել՝ 18.12-ին:

Պարզվել է,  որ «Մ2» միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 94 կմ-ի մոտակայքում ամբողջությամբ այրվել է Գ. Մ.-ի «Մազդա» մակնիշի 34 AC 211 համարանիշի ավտոմեքենան: