Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 19-ին, ժամը 23.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ1 միջպետական ավտոճանապարհի` Երեւան-Գյումրի հատվածում` նախկին ՀՀ պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 98 AN 999 համարանիշի (վարորդ` Շ. Չ.) եւ «ԶԻԼ» մակնիշի 33 VU 964 համարանիշի (վարորդ` Լ. Տ.) ավտոմեքենաները:

Զոհեր եւ տուժածներ չկան: