Երեւանի Աճառյան փողոցի թիվ 19 հասցեի դիմաց, հունիսի 19-ին, ժամը 09.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: