Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, հունիսի 19-ին, ժամը 10.40-ին, Արթիկի Գորկու փողոցից բերման են ենթարկել 21-ամյա Գարիկ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. ապրիլի 6-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով: