Հայաստանում 2010թ. հունիսի 1-ի դրությամբ՝ հանրապետության գազահամակարգին է միացված 601 714 բաժանորդ:

«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 5361-ով, որից 886-ը՝ մայիս ամսին:

Հունիսի 1-ի դրությամբ՝ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 358595 ազդանշային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 23866-ը՝ մայիս  ամսին: