Երևանի թիվ 177 միջնակարգ դրպոցում «Հայոց պատմություն» առարկայից միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին այսօր՝ հունիսի 20-ին, այցելած  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին քննական կենտրոնում հավաքված  ծնողներից մեկը բողոքեց, որ դպրոցական դասարգրքերում տերմիններն անընդհատ փոփոխության են ենթարկվում:

«Ես բոլոր ծնողների անունից եմ առաջարկվում, որ դասագրքերը վերջնական տեսքի բերվեն, և հաճախակի չփոխվեն, որից կբխի կայուն գիտելիքը: Տարբեր հեղինակների մոտ  տերմինալոգիան տարբեր է: Նոր ավարտած երեխային ես ասեմ վերջավոր ձեւույթ, հիմք,  կասի՝ իմ ժամանակ դա չի եղել, դա նոր բան է: Նաև ծրագրերը պետք է կայուն լինեն, բավական է աջ ու ձախ»,-բողոքեց ծնողներից Տիգրանուհի Ղազարյանը:

Նախարարը համաձայնեց ծնողի ասածի հետ՝ նշելով, որ ինքն էլ է կողմ, որ դասագրքերում կայունություն մտցվի: «Կայունության կարիք ունենք, հերիք է փոխենք: Մի հատ վերջնական ընտրենք… Մենք դժվար ընտրող ազգ ենք»,- դիմորդի ծնողին պատասխանեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով առաջարկի համար:

Նշենք, որ այսօր դիմորդները միասնական ընդունելության քննություն են հանձնում «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առականերից: Մինչեւ այս դիմորդները քննություն էին հանձնել նաև «Մաթեմատիկա»,   «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու» առարկաներից:

«Ես բոլոր ծնողների անունից եմ առաջարկվում, որ դասագրքերը վերջնական տեսքի բերվեն, և հաճախակի չփոխվեն, որից կբխի կայուն գիտելիքը: Տարբեր հեղինակների մոտ  տերմինալոգիան տարբեր է: Նոր ավարտած երեխային ես ասեմ վերջավոր ձեւույթ, հիմք,  կասի՝ իմ ժամանակ դա չի եղել, դա նոր բան է: Նաև ծրագրերը պետք է կայուն լինեն, բավական է աջ ու ձախ»,-բողոքեց ծնողներից Տիգրանուհի Ղազարյանը:

Նախարարը համաձայնեց ծնողի ասածի հետ՝ նշելով, իր ինքն էլ է կողմ, որ դասագրքերում կայունություն մտցվի: «Կայունության կարիք ունենք, հերիք է փոխենք: Մի հատ վերջնական ընտրենք… Մենք դժվար ընտրող ազգ ենք»,-դիմորդի ծնողին պատասխանեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով առաջարկի համար: