Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 15.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 19-ին ժամը 21.00-ից մինչեւ ժ.21.40-ը Լեռնավան գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղի ցանքատարածքները մոտ 130 հա եւ բանջարաբոստանային կուլտուրաները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Վ.Մ.-ը, իսկ ժամը 16.05-ին՝ ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու Գ.Ղ.-ը: