Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 20-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մելքումով փողոցի թիվ 78 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:





























