Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 21-ին, մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շրջել է երկհարկանի հիմնանորոգված շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված աշխատանքային պայմաններին:

Հանրապետության նախագահն այցելել է նաեւ վարչական նոր շենքում բացված ոստիկանության զորքերի անցած ճանապարհն ընդհանրացնող թանգարան, որն առաջիկայում կհարստացվի մարտական ուղի անցած եւ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող վկայություններով ու պատմական նմուշներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել եւ արդյունավետ ծառայություն է մաղթել ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am