Հայաստանի Սահմանադրական դատարանի նոր անդամ Արայիկ Թունյանը ԱԺ-ում երդվել է:

Թունյանը ՍԴ-ում կփոխարինի Վալերի Պողոսյանին, որը լքում է պաշտոնը լիազորությունների ժամկետի ավարտի հետ կապված, նա դարձել է 70 տարեկան:

Նշենք, որ Թունյանը Հայաստանի նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է: Նրա թեկնածությունը խորհրդարանում առաջարկել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նկատենք, որ հունիսի սկզբին, երբ Թունյանը ներկայացնում էր իր ծրագիրը որպես ՍԴ անդամ, ԱԺ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչների դժգոհությունն էր առաջացրել այն, որ Թունյանը կարծիք չի հայտնել կուտակային կենսաթոշակների օրենքի վերաբերյալ  ՍԴ որոշման առնչությամբ: