Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 13.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:





























