Ընդդիմությունը ոչինչ չի անում, միայն խոսում է, խոսում եւ կրկին խոսում։ Այս մասին հունիսի 21-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Նա ափսոսանք է հայտնել, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները լքեցին դահլիճը եւ չեն մասնակցում աշխատանքին:

«Ընդդիմությունը միայն անիմաստ ցանկանում է ապացուցել, որ ինքն ընդդիմություն է: Սակայն նա պետք է արտահայտի իր՝ մեծամասնությունից տարբերվող կարծիքը կառավարության օրինագծերի վերաբերյալ:  Իսկ մեր գործընկերները լռում են մեր հասարակության համար նույնիսկ այսպիսի  հրատապ օրինագծի դեպքում, ինչպիսին են հարկային առավելությունները փոքր բիզնեսի համար», - հայտարարել է Եսայանը:

Նշենք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են 67 «կողմ» ձայնով։ Ընդդիմությունը իշխանական կուսակցությանը մեղադրել էր՝ ասելով, որ իրականում 64 մարդ է քվեարկել, ինչը պատգամավորների ընդհանուր թվի կեսից էլ քիչ է, ուստի քվեարկությունն անվավեր է։