Օրենքների հապճեպ մեկնաբանությունները պետք է պատժելի լինեն, հունիսի 21-ին խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ոչ իշխանական քառյակի համատեղ մամուլի ասուլիսում։
Ըստ նրա՝ քառյակը պնդում է, որ ցանկացած օրինագիծ պետք է համապատասխան քննարկում անցնի: Այս նորմը պետք է ամրագրել օրենքում, ինչպես եւ դրա խախտումների համար պատիժները:
«Մենք դա անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ոչ ոք իր վրա պատասխանատվություն չվերցնի՝ բացառապես անել այն, ինչ ցանկանում է: Այդ պատճառով էլ օրենսդրությունում պետք է հստակ գրվի, թե օրինագիծը քննարկումների ինչ փուլեր պետք է անցնի: Եվ, համապատասխանաբար, ինչպիսի մեխանիզմներ պետք է կիրառվեն, եթե այդ քննարկումները չկազմակերպվեն», - հայտարարել է Զոհրաբյանը:





























