Վերջին տասը տարիների ընթացքում դրոնների շուկան բարգավաճել է Վաշինգտոնի ռազմական ախորժակի շնորհիվ...
Ռազմական անօդաչու օդանավերի շուկան մինչեւ 2022թ. կարող է հասնել 82 մլրդ դալարի, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով IHS Jane's-ի ավագ վերլուծաբանի տվյալները: Թերթը նշում է, որ դա կկատարվի Չինաստանի եւ Ռուսաստանի հաշվին, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն դանդաղեցնում էնման սարքեր գնելու տեմպերը:
Վերջին տասը տարիների ընթացքում դրոնների շուկան բարգավաճել է Վաշինգտոնի ռազմական ախորժակի շնորհիվ, ասվում է հոդվածում: Այժմ իրավիճակը փոխվել է, եւ անօդաչու սարքերի արտադրողներն սկսում են գործընկերներ փնտրել այլ երկրներում, այդ թվում` ԱՄՆ հակառակորդների մոտ, նշվում է հոդվածում:
Դրոնների համաշխարհային շուկայի առաջնորդներն են ամերիկյան Northrop Grumman-ը, Boeing-ը, General Atomics-ը եւ Lockheed Martin-ը, հիշեցնում է հրատարակչությունը: Ըստ տվյալների` ներկայումս այդ ընկերությունները արտասահմանյան գործընկերներ են փնտրում, փոխանցում է gazeta.ru-ն:
Պնդում են, որ շուկայի ամենամեծ աճն ապահովում է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, առաջին հերթին` Չինաստանը, Հնդկաստանը եւ Ճապոնիան: Բացի դրանից, ըստ IHS Jane's-ի վերլուծաբանի, Մոսկվան եւ Պեկինը կարող են զգալի գումարներ ներդնել անօդաչու սարքերի ուսումնասիրման եւ արտադրության բնագավառում:





























