Ուկրաինայի հարավում ռուսամետ ակտիվիստները հայտարարել են, որ տարածաշրջանի կայունացման պայմանը ուկրաինական զորքերի դուրսբերումը պետք է լինի, իսկ առանց ակտիվիստների համաձայնեցման Կիեւի կողմից հայտարարված զինադադարը չի ճանաչվի:

Դոնբասի «ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարյովը հայտարարել է, որ «կայունացման» սեփական ծրագիրն ունի, ինչը նախատեսում է  Կիեւի կողմից զորքերի դուրսբերում եւ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ճանաչում:

«Ուկրաինական զորքերի կողմից միակողմանի հրադադարը առանց մեզ հետ որեւէ համաձայնեցման ԴԺՀ աշխարհազորայինների կողմից չի ճանաչվում: Մենք պատերազմել ենք եւ դեռ կպատերազմենք», հայտարարել է Գուբարյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի արեւելքում հատուկ գործողությանը մասնակից բոլոր ուժային ստորաբաժանումներին մեկ շաբաթով հրադադարի հրաման էր տվել: