Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հաստատել է ավելի վաղ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի առաջարկած ծրագիրը՝ երկրի տարածքում ծնված արտասահմանցի ծնողների երեխային ՌԴ քաղաքացիություն տալու վերաբերյալ:
«Ես կողմ եմ այդ գաղափարին: Ընդհանրապես, ես կողմ եմ, որպեսզի ազատականացվի ՌԴ-ում ծնված կամ ռուսական արմատներով անձանց քաղաքացիություն տրամադրելը: Այդ իմաստով մենք պատրաստ ենք ազատականացնել օրենսդրությունը», -Մատվիենկոյի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչ վերաբերում է երեխաներին, եթե երեխան ծնվել է Ռուսաստանում, նրա մեկ կամ երկու ծնողներն էլ ռուս են, եւ ինչ-ինչ պատճառներով հեռացել են, դա ցանկացած ընտանիքի անձնական գործն է, ապա այդ երեխաները պետք է հասկանան, որ իրենք հայրենիք ունեն, իրենց հայրենիքը պատրաստ է ճանաչել նրանց այդ երկրի քաղաքացի: Այդ պատճառով էլ ես աջակցում եմ այդ առաջարկին», - հավելել է Վալենտինա Մատվիենկոն:





























