Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սատարում է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն: Այս մասին նա հայտարարել է Yerkir.am-ին տված հարցազրույցում:

«Եթե նպատակը աջակցությունն է քաղաքական կուսակցությունների կայացմանը, ապա 100 տոկոսանոց համամասնական համակարգը, անկասկած, նպաստավոր է: Այդ որոշումը վաղուց է հասունացել, եւ ես սատարում եմ դրան: Բայց խնդիրն այստեղ շատ ավելի խորն է: Ջանքեր են պետք ներկուսակցական ժողովրդավարության զարգացման եւ կուսակցությունների ինքնաառողջացման ավանդույթների ձեւավորման համար` լճացած եւ հեղինակազրկված կուսակցական գործիչների փոփոխության ճանապարհով: Առանց դրա պատգամավորական կորպուսի որակը առանձնապես չի բարձրանա, չէ՞ որ խորհրդարանը, միեւնույն է, կլինի դրանում ընդգրկված քաղաքական կուսակցությունների արտացոլանքը»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումը ոչ իշխանական քառյակի 12 պահանջներից մեկն է: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եւս ընդդիմությունն այդ պահանջը բարձրացրել է, սակայն իշխանությունները մշտապես դեմ են եղել 100 տոկոս համամասնական ընտրակարգին:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում