Ռուսաստանը ելնում է անհապաղ հրադադարի այլընտրանքի բացակայությունից: Այդ մասին,  այսօր՝ հունիսի 23-ին, Երեւանում կայացած մամուլիսի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ուկրաինակիան իրադարձությունները:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ելնում է անհապաղ հրադադարի գործնականում կիրառման անհրաժեշտությունից եւ բոլոր տարածաշրջանների մասնակցությամբ իրական համազգային երկխոսությու սկսելու անհրաժեշտությունից: Ռուսաստանը խրախուսում է  բանակցությունների համար հնարավորինս արագ պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերը, ավելացրել է ռուսաստանցի նախարարը:

«Մենք չենք առաջնորդվում աշխարհաքաղաքական հավակնություններով: Մեզ համար առաջնահերթություն է մարդկանց կյանքեր փրկելը, այդ թվում նաեւ՝ ռուս լրագրողների», -ասել է Սերգեյ Լավրովը:

Մեկնաբանելով Ուկրաինայի դաշնայնացման հարցը՝ Լավրովը նշել է, որ խնդիրը անվանման մեջ չէ, խնդիրը բանակցային գործընթացի ապահովման անհրաժեշտությունն է: «Երկիրը խորը ճգնաժամի մեջ է: Բնակչության մի մասի կողմից մյուս մասին իրենց կամքին ենթարկեցնելը թույլ չի տալիս հաստատուն կարգավորման հասնել: Դա հնարավոր է միայն բանակցային ճանապարհով», - հայտարարել է ՌԴ արգործնախարարը՝ հավելելով, որ պետությունը պետք է ապահովի իր բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: