Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, հունիսի 22-ին, ժամը 21.15-ին, Երեւանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ թիվ 44 համարի երթուղայինում 4 երիտասարդ վիճաբանում եւ հարվածում են մի երիտասարդի: Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկել բաժին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը` Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, ով հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: