Ոսկեվազ-Օշական ճանապարհին, hունիսի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել ծառի, այնուհետեւ տներից մեկի պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























