«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական, ներմիացման  աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Մ.Մաշտոցի, Արամի, Սարյան, Պուշկին  փողոցներով պարփակված թաղամասի, իսկ ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն՝ Դավիթաշեն  վարչական շրջանի  Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 40-ից  մինչեւ 51 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: