Երեւանի վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ արդեն իսկ տեղափոխվել է 1 մլն 200 հազար ծաղկասածիլ, այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 23-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքի մուտքերում իրականացվող կանաչապատման եւ ծաղկային ձեւավորման աշխատանքներին:
Բացի այդ, հանձնարարվել է նաեւ պարբերաբար զեկուցել լանդշաֆտային դիզայնի, ինչպես նաեւ շենքերի գունավորման ու բակերի նկարազարդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:





























