Մոսկվայում անհայտ անձինք կնոջից 440 հազար ռուբլի արժողությամբ կարակալ տեսակի կատվու են գողացել (մոտ 13 հազար դոլար):

Հունիսի 24-ի լույս գիշերին նրանք զանգել են տուժողի բնակարան, ներկայացել՝ որպես կատվի գնորդ եւ զենքի սպառնալիքով՝ խլել կենդանուն:

Բացի այդ, գողացել են նաեւ 500 հազար ռուբլի կանխիկ: Կարմիր գրքում գրանցված կարակալը կամ տափաստանային լուսանը՝ հազվագյուտ, վրձնիկ ականջներով կաթնասուն է, հիշեցնում է լուսանին եւ պումային: