Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 23-ին, ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Շարուրի փողոցի թիվ 36 շենքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.54-ին, մարվել` 16.59-ին:
2-րդ հարկում այրվել է սենյակն իր գույքով (25 քմ):





























