Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 23-ին, ժամը 22.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի ձորն ավտոմեքենա է ընկել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Գոլֆ» մակնիշի 34 MQ 339 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, հարվածել էլ. սյանը եւ մոտ 3 մետր գլորվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 21-ամյա Ա. Հ.-ն, ուղեւորներ` 21-ամյա Մ. Զ.-ն եւ 21-ամյա Ս. Շ.-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:





























