Հունիսի 24-ից հուլիսի 3-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ  Վաշինգտոնի արեւմտյան օկրուգի ավագ դատավոր Ջոն Քոենաուերը: Այցի ընթացքում դատավոր Քոենաուերը կմասնակցի Հայաստանի դատավորների, իրավագիտության ուսանողների ու երիտասարդ շրջանավարտների համար կազմակերպվող սեմինարներին, որոնք անցկացվում են ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Դատախազական կարողությունների զարգացման, աջակցության եւ ուսուցումների միջազգային գրասենյակի հովանու ներքո: Նա նաեւ նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի իրավագիտական համայնքի մի շարք անդամների հետ:

Այցը պայմանավորված է Հայաստանի կառավարությանը ժողովրդավարական հաշվետվողականության ու իրավունքի գերակայության ասպարեզներում աջակցելու Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությամբ: