Քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի եւ 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման` իր անչափահաս դստեր կողմից դանակահարություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերի ընթացքն հօգուտ իրենց լուծելու եւ քրեական պատասխանատվության չենթարկելու համար ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից անձամբ պահանջել եւ ստացել է խոշոր չափերի կաշառք:

Բացի այդ, իր դստերը որպես իրավախախտ հաշվառումից հանելու համար ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանման աշխատակիցները պահանջել եւ ստացել են կաշառք:

Կատարվում է նախաքննություն: