ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախապես չհայտարարված այցով ժամանել Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ:

Կարճատեւ այցի ընթացքում Քերին նախատեսում է հանդիպել Իրաքի նավթով հարուստ շրջանի առաջնորդների հետ, հաղորդում է BBC –ի ռուսական ծառայությունը:

Հունիսի 23-ին Քերին Իրաքի վարչապետ Նուրի Մալիքի հետ քննարկել է երկրում տիրող ճգնաժամը, ինչպես նաեւ նա բանակցություններ է վարել ինչպես սուննիներին, այնպես էլ շիաներին ներկայացնող ելակետային քաղաքական գործիչների հետ:

Ընդ որում, ինչպես արդեն հաղորդվել էր, հունիսի 24-ին սուննի ապստամբները վերահսկողություն էին սահմանել Իրաքի խոշորագույն նավթաարդյունահանող համալիր նկատմամբ:

Բաղդադից 200 կմ հյուսիս գտնվող Բայջի քաղաքի կռիվները 10 չեն դադարում, սակայն մինչ այսօր իրաքի բանակին հաջողվել է կանխել ջիհադիստների  հարձակումները: