Իրաք-Սիրիա սահմանին երկու ռումբերի պայթյունների հետեւանքով 5 քուրդ աշխարհազորային է զոհվել, հայտնել են Իրաքի իշխանությունները:

Քրդական անվտանգության ուժերի եւս երեք աշխատակից վիրավորվել է:

Հիշեցնենք, Իրաքում իրավիճակը կտրում վատթարացել էր հունիսի սկզբին, երբ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Տիկրիտ եւ Մոսուլ քաղաքները եւ հայտարարել Բաղդադի դեմ հարձակման մտադրության մասին:

Օրերս Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն մինչեւ 300 ռազմական խորհրդատու կուղարկի Իրաք, բայց զորքեր չի մտցնի երկիր: