Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 36-ամյա Գագիկ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:





























