Օրերս ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատի եւ դեմքի բազմաթիվ կապտուկներ, քթի, աջ ականջախեցու եւ աջ դաստակի քերծվածքներ, ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա Դավիթ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանը, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նրան ծեծի է ենթարկել Զորակ գյուղի բնակիչ ոմն Դավո:
Դավիթ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Դավոն 32-ամյա Դավիթ Դ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 22-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը:





























