Օրերս ոստիկանության Գառնիի բաժանմունք էր դիմել 74-ամյա Մայիս Ն.-ն եւ հաղորդում տվել, որ Գառնի գյուղի Գեղարդի խճուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ազգությամբ եզդի մի տղա ծեծի է ենթարկել իրեն` աջ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մայիս Ն.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ծեծի ենթարկած անձը ազգությամբ հայ, 31-ամյա Էդիկ Գ.-ն է, ով հունիսի 22-ին, ժամը 17.05-ին, ներկայացել է Գառնիի բաժանմունք եւ տվել բացատրություն:





























