Արզնու խճուղում, օրերս, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Մերսեդես E-320»-ի վարորդը, «ԳԱԶ-31»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: