Նախատեսվում է հուլիսի 1-ից սոցիալական ծառայությունների եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Վահե Նիկոյանը:
Նրա խոսքով՝ դրա արդյունքում նորմատիվներին համապատասխան սոցիալական ծառայության տարածքային բաժնի պետի աշխատավարձը կկազմի 256 600 դրամ, գլխավոր մասնագետինը՝ 181 900 դրամ, առաջատար մասնագետինը՝ 133 600 դրամ, առաջին կարգի մասնագետինը՝ 114 400 դրամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳ նախարար ԱՐմեն Աշոտյանը հայտարարել էր, որ հուլիսի 1-ից կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա մոտ 14 տոկոսով: Նրա խոսքով՝ դպրոցներում եւ ուսումնարաններում աշխատող մանկավարժների հաշվարկային աշխատավարձը կբարձրանա 9 %-ով:




























