Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց, հունիսի 23-ին, ժամը 11.00-ին, «Կիա-Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























