Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նոր նախարար Երվանդ Զախարյանը պարտադրում է նախարարության աշխատակիցների երեկոյան մեկ ժամ ավել աշխատել: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են նախարարության մի քանի աշխատակիցներ:

Նրանց խոսքով՝ նոր նախարարը «համոզիչ կերպով խնդրել է» աշխատակիցներին մեկ ժամ ավել մնալ աշխատանքում՝ մինչեւ երեկոյան ժամը 7-ը: «Դա դեռ քիչ է, մեզ ստիպում են շաբաթ օրը եւս ներկայանալ աշխատանքի, եւ լրիվ աշխատանքային օր աշխատել, ընդ որում, կրկին մինչեւ երեկոյան ժամը 7-ը»: Անհասկանալի է՝ մեզնից ի՞նչ են պահանջում, որովհետեւ ոչ մի հրատապ առաջադրանք մեզ չի տրվել», - հայտնեցին աշխատակիցները:

Հասկանալի պատճառներով, աշխատակիցները չեն բողոքում: