Հունիսի 23-ին, ժամը 19.15-ին, մի կին Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեի մոտ մոտեցել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողին, օգնություն խնդրել, եւ մատնացույց անելով փախչող կնոջը` հայտարարել, որ նա հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 2.000 դոլար:

Փախչող կինը` 59-ամյա Ցողիկ Ս.-ն, բռնվել եւ բերման է ենթարկվել բաժին: Այդ ընթացքում նա դեն է նետել դրամապանակը:

Ըստ վերջինիս խոստովանության` նույն օրը, ժամը 19.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեում գործող հագուստի խանութում օգտվելով աշխատակցի անուշադրությունից` սեղանից բացահայտ հափշտակել է դրամապանակը:

Հափշտակվածն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: