Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյքոբ Զումային առք ու վաճառքի մասին հայտարարությունների Gumtree կայքում վաճառքի են հանել: Այս մասին գրում է Independent Online-ը:

Հունիսի 19-ին կայքում տեղադրված հայտարարության հեղինակը Average Joe անվամբ օգտատերն է: «Հուսահատորեն գործող նախագահ է անհրաժեշտ: Այս մեկը շատ թանկ է արժենում»,- Զումայի լուսանկարի տակ գրել է Average Joe-ն:

Ուղեկցող տեքստը նաեւ տեղեկացնում էր, որ այն հասանելի է վաճառքի կամ փոխանակման համար: «Կփոխեմ ավելի խելացի/էժան մոդելի հետ»,- նշել է վաճառողը: Հայտարարության անանուն հեղինակը վստահեցնում էր, որ կդիտարկի ցանկացած առաջարկ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Նախագահի վաճառքի մասին հայտարարությունը շուտով հանվել է, սակայն կայքի օգտատերերը հասցրել են սոցիալական ցանցերում տարածել դրա սքրինշոթը: Որքան ժամանակ է Զումայի վաճառքի հայտարարությունը եղել կայքում, չի հաղորդվում: Հայտնի չէ նաեւ, հայտարարությունը հանվել է հեղինակի՞, թե՞ կայքի ադմինիստրացիայի կողմից: