Հունիսի 23-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ որովայնի ձախ կեսի կտրված արյունահոսող թափանցող վերքով բուժօգնության է դիմել 22-ամյա Տիգրան Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն դանակահարել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 22-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Սեւանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մերձակա լճափնյա տարածքում` փայտյա տնակի մոտ, Տիգրան Ն.-ին խոհանոցային դանակով դիտավորությամբ մարմնական վնասվածք է հասցրել 21-ամյա Մխիթար Ն.-ն:

Մխիթար Ն.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: