Ոստիկանության Ստեփանավանի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ գիշերը, ժամը 00.15-ի սահմաններում, պատուհանի ապակու կոտրվելու ձայնից արթնանալով` նկատել է նախկինում դատված, 25-ամյա Արեն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա գողություն կատարելու նպատակով տանը կից ցախանոցի տանիքի պատուհանով փորձել է ներս մտնել, սակայն տեսնելով իրեն` դիմել է փախուստի, որի ընթացքում գետին է գցել ձեռքին եղած բջջային հեռախոսը:
Հեռախոսն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























