Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը 1000% տոկոս ճշմարտություն են: Այդ մասին այսօր՝  հունիսի 25-ին, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անցամ Վարդան Փոստանջյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Քոչարյանի ոչ վաղ հարցազրույցը: «Մի մոռացեք, որ նախագահի խոսքը միշտ էլ նախագահի խոսք է: Եթե նա նույնիսկ նախկին նախագահ է, եւ եթե ըստ ձեզ՝ ոչ այդքան հաջողակ: Սակայն քննադատությունը տեղին էր եւ մտահոգություն առիթ է տալիս», ասաց Բոստանջյանը:

Բոստանջյանի խոսքով՝ այսուհետ կարեւոր չէ՝ պետությունը ում է պատրաստվում հանձնել Որոտանի կասկադը. ռուսական ընկերությա՞ն, թե՞ ամերիկյան: Եթե երկիրը մասնատում են, ապա կարեւոր չէ՝ այդ պատառը ռուսներին կհասնի, թե ամերիկացիներին: Դիտողությանը, որ Քոչարյանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ կասկադը կվաճառվի հենց ամերիկյան ընկերությանը, Բոստանջյանը պատասխանեց. «Ես մեր երկրի շահերից եմ ելնում: Իսկ նրանք հաշվի են առնում տնտեսական անկախությունը եւ այն ինքնուրույն պահելու ընդունակությունը»:

Հիշեցնենք, հունիսի 23-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerkir.am-ին տված հարցազրույցում հերթով անդրադարձել էր հանրության մեջ առկա «ամենաթեժ» թեմաներին. Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքին, ճանապարհային տեսախցիկներին եւ վճարովի ավտոկայանատեղիներին: Քոչարյանը շոշափել էր նաեւ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու թեման՝ նշելով դրա առավելությունները:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյան/ NEWS.am